Փարիզի քաղխորհուրդը բանաձև է ընդունել ի պաշտպանություն հայ ժողովրդի

Փարիզի քաղխորհուրդ

Փարիզի քաղաքային խորհուրդն հոկտեմբերի 13-ին միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջից։

«Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունից հայտնում են նաև, որ Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։

Դիտումների քանակը: 3887
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին