Քաղաքացին նռնակ է նետել ոստիկանության աշխատակցի ուղղությամբ

Այսօր, ժամը 12:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 5ա հասցեում գտնվող քաղաքացուց ահազանգ էր ստացվել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ իր որդին՝ 1990թ. ծնված Հ.Հ.-ն գտնվում է անհավասարակշիռ վիճակում և վտանգ է ներկայացնում շրջապատի համար: Այդ մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։

«Ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները ներկայացել են հիշյալ հասցե, որտեղ ներկայացած քաղաքացի Հ.Հ.-ն մարտական վիճակի է բերել ապօրինի պահվող նռնակը և սպառնացել պայթեցնել այն, որից հետո նռնակը ձեռքին դիմել է փախուստի: Որոնողական աշխատանքների արդյունքում Հ.Հ.-ն ժամը 14:20-ի սահմաններում հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի փողոցում՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիր տանող ճանապարհին»,- հայտնում են դատախազությունից:

Աղբյուրը նաև հայտնում է, որ ոստիկանության ծառայողները փորձել են կանխել նռնակով զինված Հ.Հ.-ից տածվող վտանգը, որի ընթացքում վերջինս նռնակը նետել է ոստիկանների ուղղությամբ և պայթեցրել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայող Լ.Բ.-ն ստացել է բեկորային վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, իսկ դեպքի վայրում գտնվող մյուս ոստիկանները հասցրել են անվտանգ դիրք ընդունել՝ այդ կերպ խուսափելով վնասվելուց:

Ենթադրյալ հանցանք կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն, կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ:

Դիտումների քանակը: 3706
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին