Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման շուրջ երկխոսություն պետք է վարել ՌԴ-ում պահվող խորհրդային քարտեզների հիման վրա. Մատվիենկո

Valentina-Matvienko

Ներկայում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն այն է, որ սահմանազատումն իրականացվի այնպես, որ կողմերից որևէ մեկը չփորձի վերսկսել ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ երկկողմ հանդիպմանը:

«Լրացել է ուղիղ մեկ տարի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից։ Երեք պետությունների ղեկավարները (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) իմաստություն ունեցան՝ արյունահեղությունը դադարեցնելու և խաղաղ երկխոսության անցնելու համար փաստաթուղթ ստորագրելով: Սակայն բանակցային գործընթացը դանդաղ է ընթանում, ինչի պատճառով տարածաշրջանում պահպանվում է լարվածությունը»,- ասել է Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն աջակցություն է առաջարկել սահմանազատման հարցերում՝ հաշվի առնելով, որ խորհրդային ժամանակաշրջանի քարտեզները պահվում են Ռուսաստանում։

«Նրանք ստուգված և ճշգրիտ են, հստակ սահմանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահմանները։ Բանակցությունները կարելի է վստահորեն վարել այդ քարտեզների հիման վրա, և Հայաստանն ու Ադրբեջանը աջակցում են նման մոտեցմանը: Ըմբռնում և համաձայնություն կան, բայց գործընթացը դանդաղ է ընթանում»,- հավելել է Դաշնության խորհրդի նախագահը:

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, և դրա համար կանի անհրաժեշտ ամեն ինչ:

Դիտումների քանակը: 3266
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին