Ադրբեջանը երկու քաղաքացի է վերադարձրել

Օրեր առաջ մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված մեր քաղաքացին վերադարձվել է։ Այդ մասին հայտնում են ԱՀ ազգային անվտանգության ծառայությունից։

«Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 23.11.2021թ.-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը և ՀՀ քաղաքացի Արեն Արամյանը»,- նշված է ԱՀ ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։

Աղբյուրը նաև նշում է, որ ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Արեն Արամյանը վիրավորվել և գերեվարվել էր նոյեմբերի 16-ի Սյունիքում տեղի ունեցած մարտերի ժամանակ։

Դիտումների քանակը: 3976
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին