Նոյեմբերի 26-ին հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նոյեմբերի 26-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն (մասունք)։ Նոյեմբերի 24֊ին ևս Մատաղիսի շրջանում հայտնաբերվել էր մեկ աճյուն։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նոյեմբերի 26-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1702 աճյուն:

Դիտումների քանակը: 4330
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին