Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Պաշտոնական Մոսկվան հաստատում է, որ Երևանը խնդրել է միջնորդել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հարցով, իսկ Ռուսաստանը պատրաստ է գործել։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման գործընթացի մեկնարկը, անկասկած, կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կարգավորմանը և բարիդրացիության, վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը հիմա ավելի քան արդիական է», – նշել է Զախարովան։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ պաշտոնական Երևանը տեղեկացրել է Մոսկվային, որ պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթացին։

Դիտումների քանակը: 3121
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին