ՌԴ-ին միանալու հարցը Հարավային Օսիայի ղեկավարը կքննարկի Մոսկվայում

ՌԴ Վրաստան ՀսՕս

Հարավային Օսիայի ղեկավարն ինքնահռչակ հանրապետությունն Ռուսաստանին միանալու հարցի շուրջ վաղը խորհրդակցություններ կանցկացնի Մոսկվայում։

Հայտնի է, որ Ալան Գագլոևը հետաձգել էր նախկին նախագահ Անատոլի Բիբիլովի հրամանագիրը՝ Հարավային Օսիայի Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին «մինչև Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտը», ինչը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կողմից որակվել է սթափ որոշում։

«Հաշվի առնելով, որ Հարավային Օսիայի նախկին նախագահ Բիբլովի այս նախաձեռնությունը համաձայնեցված չէր մեզ հետ, կարծում ենք, որ հանրապետության նոր ղեկավարի՝ այդ որոշման գործողությունը դադարեցնելու մասին հրամանագիրը ոչ միայն սթափ էր, այլև համապատասխանում է մեր երկրների միջև հաստատված դաշնակցային հարաբերությունների ոգուն», — հայտարարել էր Զախարովան։

Այդ ֆոնին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերթական անգամ բացառել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը` պնդելով, որ դա հակասում է երկրի ազգային շահերին։

Դիտումների քանակը: 4039
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին