Պուտինն ու Մակրոնը քննարկել են Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը

путин макрон

Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ քննարկվել է վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ` ռուս-հայ-ադրբեջանական բանակցություններին վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցը կայացել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում»։

Ֆրանսիայի նախագահն ողջյունել է Ռուսաստանի ջանքերը ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Զրույցի ժամանակ ընդգծվել է մարտական գործողություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության անհետաձգելի ցուցաբերման կարևորությունը։

Դիտումների քանակը: 4235
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին