ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լավրովի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

1

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այսօր ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը` նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի կողմից հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը։

Քննարկվել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը։

Դիտումների քանակը: 4524
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին