Անկարայի առաջին պաշտոնական արձագանքը ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության

Հուլուսի Աքար

Թուրքիան «անհամոզիչ և ոչ անկեղծ» է որակում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչը։

«Հրադադարի հորդորները, որոնք հնչում են երկրներից, որ տարիներով չեն կարողանում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծումը, համոզիչ չեն և ոչ էլ անկեղծ», — այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Սա Անկարայի առաջին պաշտոնական արձագանքն է ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդների՝ Դոնալդ Թրամփի, Էմանյուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությանը։

Բաքուն մինչ այս պահը պաշտոնապես չի արձագանքել։

Պաշտոնական Երևանն այսօր հայտարարել է՝ Հայաստանը շարունակելու է վճռականորեն հակադարձել ագրեսիային, միաժամանակ պատրաստ է աշխատել հրադադարի վերականգնման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնն հրապարակած համատեղ հայտարարությունում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները:

Դիտումների քանակը: 4736
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին