Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Ղարաբաղյան հակամարտության ոչ մի կողմին։ Այս տեղեկությունը Тwitter-ում գրել է հանրապետության ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։
«Ուկրաինան ադրբեջանա-հայկական հակամարտության մեջ ոչ մի կողմին ռազմական աջակցություն չի ցուցաբերի։ Իսկ ահա բժշկական օգնություն՝ չափից վառ երևակայություն ունեցող պատգամավորների համար, կարելի է ամբողջ երկրով փնտրել»․ — ասել է Ավակովը՝ ակնարկելով Ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյին։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից Գերագույն ռադայի պատգամավոր ընտրված Լյուդմիլա Մարչենկոն ասել էր, որ Ուկրաինան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։
«Ուկրաինան այսօր պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին։ Դա և՛ ռազմական աջակցությունն է, և՛ հումանիտար օգնություն բոլոր նրանց, ովքեր ապագայում դրա կարիքը կունենան։ Սա պատերազմական իրավիճակ է», -ասել էր խորհրդարանականը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Թողնել պատասխան