Հրդեհի 7 դեպք մեկ օրում

FB_IMG_1610298072896

Արցախում մեկ օրում արձանագրվել է հրդեհի 7 դեպք։ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կառույցի ճգնաժամային կառավարման կենտրոնում հրդեհի 7 դեպք է արձանագրվել:

Համաձայն տեղեկության հրդեհները բռնկվել են բաց տարածքում՝ չոր խոտի այրվելու հետևանքով, որը քամու միջոցով տարածվել և ընդլայնվել էր: Սակայն, հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Տուժածներ չկան:

Ժամը 14:53-ին ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է հրդեհի մասին հերթական դեպքը, որը բռնկվել է Ստեփանակերտից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ անտառային հատվածում: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քաղաքացու անզգուշության պատճառով: Հրշեջ փրկարարները կանխարգելիչ տեխնիկական միջոցներով կրակը մարել են ժամը 17:50-ին: Իսկ վնասի մակերեսը ճշտվում է:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին պահպանել հրդեհային անվտանգության բոլոր կանոնները և  անկախ եղանակային պայմաններից զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ և խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, այն կարող է էկոլոգիական լուրջ աղետի պատճառ դառնալ:

Դիտումների քանակը: 4088
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին