Վրաստանը չի մասնակցելու ՌԴ-ի դեմ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին

ՎՏԲ

Վրաստանի ազգային բանկը պատրաստ է օգնություն ցուցաբերել ՎՏԲ-ի տեղական բաժանմունքին՝ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով իրացվելիության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով բանկի հայտարարությունը։

«Պոտենցիալ ռիսկերի չեզոքացման նպատակով Վրաստանի ազգային բանկը «ՎՏԲ Բանկ Վրաստան» ընկերության հետ ավելի վաղ բանկի դեմ պատժամիջոցներ սահմանելու դեպքում գործողությունների ծրագիր էր մշակել: Արդյունքում երկուսն էլ լիովին պատրաստ են այսօրվա իրավիճակին։ Բանկը վճարունակ է, և նրա շահառուների շահերը լիովին պաշտպանված են: Ազգային բանկը պատրաստ է ապահովել հավելյալ ֆինանսական ռեսուրսով»,– ասվում է հայտարարության մեջ:

ՎՏԲ-ի վրացական բաժանմունքն իր հերթին հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ սպառողները կարող են առանց սահմանափակումների օգտվել բանկի ծառայությունից և պատժամիջոցները չեն անդրադառնա Վրաստանում ֆինանսական հաստատության գործունեությանը:

Հիշեցնենք, որ ռուսական ՎՏԲ-ն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ է հայտնվել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո։

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

«Ցանկանում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ հաշվի առնելով ազգային շահն ու ժողովրդի շահերը` Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին։ Քանի որ, կրկնում եմ, դա միայն ավելի կվնասի մեր երկրին ու մեր բնակչությանը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Դիտումների քանակը: 3883
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին