ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի հարցով փոխգործակցում է Ռուսաստանի հետ. Ջոն Սալիվան

Ջոն Սալիվան

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հայտարարել է այն մասին, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համագործակցում է ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Ուկրաինայի, Լիբիայի և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցերում։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը հղուկ կատարելով  դեսպանի «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցին։
Նրա խոսքով՝ ոչ վաղ անցյալում ֆրանսիացի գործընկերոջ հետ մասնակցել են ՌԴ ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցին։

«Ճեպազրույցի ժամանակ մեզ տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության դադարեցման մասին։ Սա ևս այն ոլորտներից մեկն է, որտեղ ԱՄՆ-ն համագործակցում է Ռուսաստանի կառավարության հետ, և տվյալ դեպքում` Ֆրանսիայի կառավարության հետ` որպես Մինսկի խմբի համանախագահի։ Եվ մենք ցանկանում ենք շարունակել մեր փոխգործակցությունն այդ հարցերի շուրջ», — ասել է Սալիվանը։

Նա խոստովանել է, որ աշխարհաքաղաքական շատ հարցեր կան, որոնց շուրջ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն տարաձայնություններ ունեն, օրինակ` Ուկրաինայի հարցում, բայց, նրա խոսքով, երկխոսությունը շարունակելը պարզապես անհրաժեշտություն է։

Դիտումների քանակը: 4353
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին