Լավրովն առաջարկել է միջազգային տրանսպորտային փոխադրողներին գործունեություն ծավալել Արցախում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիային առաջարկել է դիտարկել Լեռնային Ղարաբաղում աշխատելու հնարավորությունը։ Այդ մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ։ Ուստի խնդրում եմ ուշադրություն դարձնել այս հեռանկարային տարածքին։ Այն, ըստ իս, ակնհայտ տնտեսական օգուտ կունենա, բայց նաև կարևոր է, որ այդ հատվածում տնտեսական զարգացումը տեղի ունենա ռուսական ակտիվ մասնակցությամբ», — ասել է Լավրովը Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպմանը:

Դիտումների քանակը: 4076
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին