Թշնամու արձակած կրակոցից զինծառայողը հրազենային մարմնական վնասվածք է ստացել

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում թշնամու կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ սրունքի վերին երրորդականի հետին մակերեսի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն զորամասի հետախուզական վաշտի գնդացրորդ, պարտադիր ժամկետային զինծառայող: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով (սպանության փորձ` անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:

Դիտումների քանակը: 4093
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին