Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրել են տնտեսական համագործակցության արձանագրություն

Ղզիկ

Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության մասին արձանագրություն է ստորագրվել: Այդ մասին տեեկացնում է minval.az լրատվական գործակալությունը։

Արձանագրությունը ստորագրվել է ապրիլի 27-ին կայացած միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստից հետո:

Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի համանախագահներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունները:

Աղբյուրը նշում է, որ հաջողությամբ շարունակվում են աշխատանքները առևտրի և ներդրումների ոլորտում` 6 ճանապարհային քարտեզների շրջանակներում։  Փոխադարձ հարաբերությունները պլանավորում են խորացնել տրանսպորտային ներուժի ավելացման, թվայնացման, նորարարական զարգացման և թվային տնտեսության, զբոսաշրջության և հումանիտար ոլորտներում:

Բացի այդ նշվել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 2% -ով:

Հանդիպմանը քննարկվել են օրակարգային հարցեր, հաջողությունները և համագործակցության հեռանկարները առևտրի, տնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում և այլն:

Դիտումների քանակը: 4431
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին