Առաքելությունը կաջակցի կողմերի միջև խաղաղ գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին. Բորել

Screenshot_20230220-215524_Twitter

ԵՄ քաղաքացիական առաքելությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք գործարկել ենք Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA), որն այժմ գործում է և իր առաջին պարեկությունն արդեն անցկացրել է»,- գրել է Բորելը։

Առաքելությունը կաջակցի կողմերի միջև խաղաղ գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին. Բորել

Նրա խոսքով` առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, տեղում վստահություն կստեղծի և կաջակցի ԵՄ ջանքերին` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին:

Հավելենք նաև, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային առաքելության աշխատանքի մեկնարկը կարծիք է հայտնել, որ  Եվրամիությունն ամեն ինչ անում է, որ Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից և թուլացնի նրա պատմական դերը որպես անվտանգության գլխավոր երաշխավորի։

Դիտումների քանակը: 3791
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին