Միրզոյանը Տայանիի հետ քննարկել է Ադրբեջանի ոչ կառուցողական քայլերը

ՀՀ ԻՏ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Աղբյուրը հայտնում է, որ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերին։

«Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը միտված մոտեցումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարները քննարկել են նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցությունն առավել զարգացնելու, առևտրատնտեսական կապերը խորացնելու, ներդրումները խրախուսելու ուղղությամբ։ Կարևորվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:

Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացմանը, մտքեր փոխանակել երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ:

Դիտումների քանակը: 3823
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին