ՀԱՄԱՍ-ը կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել Իսրայելում դեսպանատուն բացելուց

ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել Իսրայելում դեսպանատուն բացելուց:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Բասիմ Նաիմն իր ափսոսանքն է հայտնում այդ փաստի կապակցությամբ` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Թել Ավիվում դեսպանատուն բացելու հայտարարությանը։ Նա Ադրբեջանի այդ մտադրությունը որակել է ահաբեկչությանը, ծայրահեղականությանը և ֆաշիզմին աջակցության քայլ։

Նա հորդորել է երկրին հրաժարվել այդ քայլից և աջակցել Պաղեստինի ժողովրդի պայքարին հանուն ազատության և անկախության։

Նշենք, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Գլխավոր ասամբլեան օրերս քննարկել է նոր դիվանագիտական ​​առաքելությունների նախագիծը և ընդունել Իսրայելում դեսպանություն և Պաղեստինի Ռամալլահ քաղաքում ներկայացուցչություն բացելու առաջարկը։

Դիտումների քանակը: 3843
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին