ՄԱԿ-ը նախատեսում է գնահատման առաքելություն օկուպացված տարածքներում

ՄԱԿ-ը գնահատման առաքելություն կիրականացնի Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ Այդ մասին տեղեկանում ենք պաշտոնական Բաքվից։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Ադրբեջանում ՄԱԿ մշտական ​​համակարգող Վլադանկա Անդրեևայի հանդիպման արդյունքներով է ձեռք բերվել նման պայմանավորվածություն։

Հանդիպմանը Անդրեևան գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի հետ պաշտոնական Բաքվի ակտիվ համագործակցության կապակցությամբ՝ նշելով, որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է ՄԱԿ-ի համար։

Նա նշեց, որ կազմակերպության ներկայացուցիչները շուտով կայցելեն նշված տարածքներ՝ գնահատման առաքելություն իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիայի հետ, որտեղ ևս քննարկվել է Արցախի հարցը։

Դիտումների քանակը: 3996
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին