Մարտակերտցիները Քարվաճառի ճանապարհն այդպես էլ չեն բացել. ադրբեջանական շարասյունը հետ է գնացել

received_4802426629834645

Ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյունը, որի ճանապարհն այսօր՝ փետրվարի 17–ին, Մարտակերտի Մաղավուզ գյուղի մոտ փակել էին Արցախի բնակիչները, ստիպված են եղել հետ գնալ եկած ճանապարհով, քանի որ տեղացիները Քարվաճառ տանող ճանապարհն այդպես էլ չեն բացել։

Արցախցիների ինքնաբուխ բողոքի ակցիայի պատճառ էր դարձել վերջին օրերին ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման դեպքերը։

Գյուղացիները պահանջում էին չկրակել հայկական դիրքերի ուղղությամբ, չթիրախավորել խաղաղ բնակչությանը և չխոչնդոտել գյուղատնտեսական աշխատանքներին։

Ադրբեջանցիները վերջին օրերին կրակել էին ոչ միայն շփման գծի ուղղությամբ՝ վիրավորելով հայ ժամկետային զինծառայողի, այլև թիրախավորել էին խաղաղ բնակչությանը։ Կրակոցներից վնասվել էր հողամասում գտնվող տրակտորի անվադողը։ Դրանից հետո՝ հաջորդ օրը, ադրբեջանցի զինծառայողները գյուղացիներին զենքի սպառնալիքով թույլ չէին տվել այդ տարածք մտնել։ Բոլոր միջադեպերի ժամանակ ներկա էին եղել ռուս խաղաղապահները։

Հատկանշական է, որ այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ խաղաղապահները գյուղացիներին հորդորել են բացել ճանապարհը, բայց նրանք չեն համաձայնել և շարասյունը վերադարձել է ելման կետ։ Այդ դեպքն ադրբեջանական տելեգրամ ալիքներում բուռն քննարկման են արժանացել։

Դիտումների քանակը: 4091
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին