ՄԱԿ ներկայացուցիչը Միրզոյանի հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիան ու Արցախի հարցը

ՄԱԿ

Կայացել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիայի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Այդ մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Կողմերը քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ արդյունավետ փոխգործակցության առնչությամբ և կարևորել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը Հայաստանում ժողորդավարական ինստիտուտների ամրապնդման, կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի՝ ՄԱԿ անդամակցության 30-ամյակի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա էր` Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով։ Մասնակիցները գրասենյակի առջև էին տասնյակ պաստառներով և հայկական պատմամշակութային կառույցների լուսանկարներով, որոնք 44–օրյա պատերազմից հետո հայտնվել են Ադրբեջանի տիրապետության տակ և ենթարկվում են վանդալիզմի։

Ակցիայի մասնակիցները կարծիք են հայտնել, որ ռուս խաղաղապահները պետք է ոչ միայն Արցախի բնակիչների անվտանգությունն ապահովեն, այլև պահպանեն Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը։

Հայտնի է, որ բողոքի ակցիան ամփոփվել է ՄԱԿ–ի նորանշանակ ներկայացուցչի հետ հանդիպումով, որտեղ նրանք բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը։

Դիտումների քանակը: 3923
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին