Լեմկինի ինստիտուտը հերթական անգամ դատապարտել է Ադրբեջանի անպատժելիությունը

Screenshot_20230921-130532_Chrome

Ադրբեջանը ռազմական ագրեսիա է կիրառել, որպեսզի ստիպի ժողովրդավարական հայկական Արցախի Հանրապետությանը հանձնվել բռնապետ Ալիևին՝ նշված է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում:

«Ռուսաստանը հայտարարել է, որ դա Ադրբեջանի «ներքին գործն» է՝ չնայած ռուս խաղաղապահների ձևական մանդատին՝ պաշտպանելու Արցախի քաղաքացիական բնակչությանը և կանխելու 2020 թվականի հրադադարի հայտարարության նման խախտումները։

Սեպտեմբերի 21-ին, Ռուսաստանն ադրբեջանական Եվլախ քաղաքում հետևելու է Ադրբեջանի և Արցախի իշխանությունների միջև «վերաինտեգրման բանակցություններին»:

Լեմկինի ինստիտուտը հերթական անգամ դատապարտում է Ադրբեջանի անպատժելիությունը և կոչ անում համաշխարհային առաջնորդներին՝ միջոցներ ձեռնարկել ցեղասպանական հայատյացությամբ կառավարվող պետությունում Արցախի հայկական ինքնությունը ոչնչացումից պաշտպանելու համար»,- նշել են ինստիտուտում:

Լեմկինի ինստիտուտը հերթական անգամ դատապարտել է Ադրբեջանի անպատժելիությունը

Դիտումների քանակը: 3796
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին