Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող հարցեր. ԱՏՇ

Բանակցություն

Եվլախ քաղաքում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումը կայացել է գործնական մթնոլորտում։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում:
Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ»,- հայտնում են շտաբից:

Դիտումների քանակը: 3760
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին