Սինանյանը ՌԴ-ում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը

Սինանյան

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում խոսել է Արցախի ներկա իրավիճակի մասին։ Այդ մասին հայտնում են գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի շրջանակներում Սինանյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված «Ոչ՛ ցեղասպանությանը» ցուցահանդեսին։ Նույն օրը հանդիպում է անցկացվել Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի ներկայացուցիչների և համայնքի ակտիվ երիտասարդների հետ։

«Հանձնակատարը շնորհակալություն է հայտնել ասոցիացիային ցուցահանդեսի կազմակերպման համար, ապա ներկայացրել գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, պատասխանել երիտասարդների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ներկա իրավիճակին, համայնքների ուսումնասիրությանը, կրթությանն ու մշակույթին, հանձնակատարների ինստիտուտին, տեղեկատվական պատերազմներին, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին ու պետության կողմից նրանց աջակցությանը և այլն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման շրջանակներում ներկայացվել է ռեժիսոր և լրագրող Գրիգորի Մոսեսովի «Խղճի և փաստերի լույսի ներքո. հայերը Բաքվում» գիրքը։

Հավելենք, որ Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր հունվարի 27-30-ը։

Դիտումների քանակը: 3734
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին