Խաղաղապահներն Արցախից ՀՀ են տեղափոխել ևս 44 ՌԴ քաղաքացու

ՌԴ քաղաքացի

ՌԴ խաղաղապահները երեկ` հունվարի 29-ին, Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի Դաշնության 44 քաղաքացու։ Այդ մասին ՌԴ խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքից տեսանյութ է տարածվել։

Աղբյուրը հայտնում է, որ տեղափոխումն իրականացվել է ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։

Հավելենք նաև, որ 44 անձանցից 7 երեխաներ են։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից փակվել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս միակ մայրուղին։

Դիտումների քանակը: 3840
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին