Հերթական ադրբեջանական զոհը Արցախի օկուպացված հատվածում

Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականում (Ջաբրայիլ) ադրբեջանցի սահմանապահները վթարի են ենթարկվել: Փաստը հաստատել են նաև Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունից։

Համաձայն աղբյուրի բեռնատարը բախվել է Պետական սահմանային ծառայությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ։ Սակայն, տուժածների ընդհանուր թիվը գերատեսչությունը չի ներկայացնում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավագ սերժանտ Էլմիր Աբբասովը մահացել է հիվանդանոցում։

Դիտումների քանակը: 3846
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին