Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Screenshot_20230127-172649_Facebook

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այդ մասին հայտնում է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` հավելելով, որ հանդիպումը կայացել է ՀՀ առաջին նախագահի առանձնատանը։

«Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը»,– գրել է Մուսինյանը։

Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Հավելենք նաև, որ անդրադառնալով Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] տիրող իրավիճակին՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ ՌԴ ՊՆ-ն և ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ԱԳՆ-ի հետ փոխգործակցությամբ մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Նրա խոսքով՝ ի տարբերություն մյուս արտաքին խաղացողների, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչ անելով ու հայտարարություններով, Ռուսաստանը տեղում հանգուցալուծում է փնտրում և հումանիտար աջակցություն ցուցաբերում:

«Մենք կոչ ենք անում ամբողջությամբ ապաարգելափակել Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք]՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Եվ կոչ ենք անում Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- նշել է Զախարովան։

Դիտումների քանակը: 3879
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին