ԵԱՏՄ նիստում Փաշինյանը անդրադարձել է Բերձորի միջանցքի խնդրին

Փաշինյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիշատակվում է միայն մեկ միջանցքի մասին, և խոսքը Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] մասին է, որը պետք է մնար ՌԴ խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հիշատակմանը։

Փաշինյանը շեշտեց` Ալիևի կիրառած ձևակերպումը վերջին տարիներին օգտագործվում է որպես գլխագիր ընդդեմ Հայաստանի տարածքային պահանջներ ներկայացնելու համատեքստում։

«Մյուս կողմից ուզում եմ հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը` ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական բոլոր ուղիները և այն հաղորդակցությունները, որոնք անցնում են ՀՀ տարածքով։ Մենք այն անվանում ենք «հայկական խաչմերուկ», և պատրաստ ենք բացել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները` այն երկրների վերահսկողությամբ, որոնց տարածքով դրանք անցնում են»,– ընդգծեց Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտեց` խոսքը տրանսպորտային և հաղորդակցության այն ուղիների մասին է, որոնք նշված են 2022 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ։

Ալիևն արձագանքեց Փաշինյանի խոսքերին` վերջինիս խոսքը որակելով մեղադրանք։ Ալիևը «վստահեցրեց», որ Ադրբեջանը չունի տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։

«Ուզում եմ ասել` մենք նման հավակնություններ չունենք։ Պետք է շատ ջանք թափել կամ վառ երևակայություն ունենալ` իմ խոսքերում նման հավակնություններ տեսնելու համար»,– ասաց Ալիևը։ Ըստ նրա` «միջանցք» կիրառումը ոչ մի կերպ չի հավակնում դառնալ ինչ–որ մեկի տարածքի նկատմամբ ոտնձգություն։

«Դա միջազգային տերմին է, որ այն մարդիկ, որոնք ծանոթ են միջազգային տերմինաբանությանը, այնպիսի իմաստ չէին տա այն խոսքերին, ինչպիսի ՀՀ վարչապետը տվեց»,– հավելեց Ալիևը։

Նա հիշեցրեց` կա հնարավորութուն խաղաղ պայմանագրի, հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանը ընդունել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Փաշինյանը կրկին արձագանքեց Ալիևի խոսքերին։ Ի պատասխան նա ընդգծեց` բոլոր նրանք, ովքեր ծանոթ են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, գիտեն, որ կա միայն մի դեպք, երբ օգտագործվել է «միջանցք» բառը, և դա Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] մասին է։

Դիտումների քանակը: 3740
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին