Լավրովն ու Այվազյանը հուշագիր են ստորագրել

FB_IMG_1620293928636

Անդրկովկասում անվտանգության ապահովման երաշխիքը Ռուսական 102–րդ ռազմաբազայի գործունեությունն է, ինչպես նաև հայ–ռուսական համատեղ զորախմբի ու ՌԴ սահմանապահ զորքերի ներկայությունը Հայաստանում։ Այսօր Երևանում հայտարարել է ՀՀ–ում աշխատանքային այցով գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ  մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք այսօր միջկառավարական հուշագիր ենք ստորագրել` կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ։ Դրա իրականացումը թույլ կտա շոշափելի արդյունքի հասնել այդ զգայուն ու ակտուալ ոլորտում հետագա համագործակցության մեջ, ինչպես նաև ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր միջավայրը», — ասաց Լավրովը` ներկայացնելով Արա Այվազյանի հետ ստորագրած փաստաթղթի նպատակը։

Նա նաև նշեց, որ այս ասպարեզում Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր համագործակցությունը ՀԱՊԿ և ԱՊՀ սահմաններում։

«Բանակցությունների ընթացքում մենք փաստեցինք, որ մեր միջև ակտիվ զարգանում է քաղաքական երկխոսությունը, առաջին հերթին` ամենաբարձր մակարդակով։ Մեր երկրների ղեկավարները միայն այս տարվա ընթացքում արդեն 2 լիարժեք հանդիպում են ունեցել, 8 հեռախոսազրույց անցկացրել , 2 անգամ հանդիպել են կառավարության ղեկավարները, և իհարկե, կարգավորված են համապատասխան գերատեսչությունների ու ստորաբաժանումների միջև երկկողմ ինտենսիվ հարաբերությունները»,– ասել է Լավրովը։

Դիտումների քանակը: 4176
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին