Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին

160632446691

Նոյեմբերի  25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և ԵԽ քաղաքական տնօրեն Ալեքսանդր Գեսելին:

ԱԳ նախարարը զրուցակիցներին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց Արցախում  հասունացած հումանիտար ճգնաժամի և այն հասցեագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Այս առնչությամբ նախարար Այվազյանն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծման և վերջիններիս իրավունքների պաշտպանության ու վերականգնման հրատապությունը:

Ընդգծվեց Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Դիտումների քանակը: 4700
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին