Մայոր Լենդրուշ Խաչատրյանը մեր օգնության կարիքն ունի

Լ․Խ+

Մայոր Լենդրուշ Նորայրի Խաչատրյանն այսօր մեր օգնության կարիքն ունի։ Մայոր Խաչատրյանը ծնվել է 1989թ․ սեպտեմբերի 16-ին Մարտունու շրջանի Աշան գյուղում ու դեռ դպրոցական նստարանից երազում էր դառնալ զինվորական։

Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ րոպեներից նա եղել է սահմանին և պատվով իրականացրել է իր ծառայությունը։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ավարտած այնուհետև ՊԲ -ի «Եղնիկներ» զորամասի սպայական անձնակազմին միացած մայոր Խաչատրյանը սեպտեմբերի 28-ին լինելով դիտակետում՝ ստացել է գանգուղեղի բաց վնասվածք։

Զինակից ընկերները դասում են մայոր Խաչատրյանին այն նվիրյալների շարքին, ով հայրենիքին ծառայելը միշտ պատիվ է համարել ու այդ գիտակցումով անմնացորդ տրվել է իր գործին, զինվորներին, զինակից ընկերներին՝ հոգ տանելով վերջիններիս անվտանգության համար և մոռանալով իր իսկ ապահովության մասին։

Մայոր Խաչատրյանն ամուսանցած է, ունի երեք զավակ, մեծը՝ 7 տարեկան է, իսկ փոքրը դեռ չկա մեկ տարեկան:
Վիրավորվելու օրվանից առ այսօր մայոր Խաչատրյանն անգիտակից վիճակում գտնվում է Երևանի Էրեբունի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է։ Մայորը գտնվում է վեգետատիվ կարգավիճակում: Այս պահին նրան անհրաժեշտ է նյարդավերականգնողական բուժօգնություն, որը սակայն Հայաստանում ստանալ հնարավոր չէ։ Գերմանիայի Medical park Berlin հիվանդանոցը պատրաստակամություն է հայտնել օգնել զինվորին`բուժումը այնտեղ շարունակելու համար, սակայն ընտանիքը պետք է վճարի մոտ 160 000 եվրո:

Այսօր խմբագրությունը տեղեկացավ, որ մայոր Խաչատրյանի հայրը չկարողացավ դիմանալ այս մեծ ցավին ու կյանքից հեռացավ սրտի կաթվածից:

Ընտանիքը, բոլոր սրտացավ մարդիկ դիմում են համայն հայությանը խնդրելով ևս մեկ հնարավորություն տալ, որպեսզի մայոր Խաչատրյանը վերադառնա բնականոն կյանքի։

Ձեր փոխանցումները կարող եք կատարել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ում (ARMRCONOMBANK OJSC) Լեդրուշի կոնջ՝ Ռուզան Վլադիմիրի Վերդյանի անվամբ բացված հետևյալ հաշվեհամարներին՝

163318020969 AMD

163318020985 EUR

163318020993 RUR

163318020977 USD

Դիտումների քանակը: 4594
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին