Դոհա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Քուվեյթի պահուստային օդանավակայանում 

qatar-airways-840x420

“Qatar Airways” ընկերության ինքնաթիռը, որը Դոհայից Երևան էր ուղևորվել, Հայաստանում եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք է կատարել Քուվեյթում և վերադարձել Քաթար։

«Տեղեկացնում ենք, որ “Qatar Airways” ընկերության QTR 285 Դոհա-Երևան չվերթը, Երևանում եղանակային վատ պայմանների պատճառով, փետրվարի 9-ին, ժամը 03: 30-ին, վայրէջք է կատարել Քուվեյթի պահուստային օդանավակայանում  և ուղևորվել դեպի Դոհա ՝ ժամը 04: 50-ին։

 QTR 286 Երևան-Դոհա ուղղությամբ բոլոր ուղևորները կտեղափոխվեն հաջորդ չվերթով, որը կկայանա ս. թ. փետրվարի 10- ին QTR285 Դոհա 22:00-Երևան 01:05 QTR286 Երևան 02:45-Դոհա 05:50»,- հայտնում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է նաև, որ չվերթի բոլոր ուղևորները կմեկնեն Երևան փետրվարի 10-ին, ժամը 22: 00-ին: Հակառակ ուղղությամբ ՝ ինքնաթիռը կմեկնի հունվարի 11-ին, ժամը 02: 45-ին:

Դիտումների քանակը: 4561
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին