«Վերին Լարս» անցակետում կուտակվել է 1000-ից ավելի ավտոմեքենա

ՃՏՊ

Հայաստանում, շաբաթ օրը`ժամը 20: 31-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Բավրա (բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար) ավտոճանապարհները, Տավուշի մարզում գտնվող Դիլիջանի թունելը, թանկ է Գեղարքունիքի մարզի Ծովագյուխ տանող ճանապարհը (բեռնատարների համար), Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի և Քարի լճի ճանապարհները:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայք-Սառնակունք հատվածում անցումը փակ է: Դժվարանցանելի են Աբովյան-Աթիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները:

Արագածոտնի Ապարանի և Ծախկահովիտի վայրերում, Սյունիքի և Գեղարքունիքի ավտոճանապարհներին, ինչպես նաև Ջաջուրի մոտակայքում գտնվող Արթիկ-Ախուրյան ճանապարհի մի հատվածում `տեղ-տեղ մերկասառույց է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցքի տարածաշրջանում, Ամասիայում, ինչպես նաև Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում ձնաբուք է:

Մոտ 50-60 մեքենա է կուտակվել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, մոտ 150 մեքենա `Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սառնակունք գյուղի մոտակայքում:

Հայտնի է նաև, որ Ստեփանծմինդա-Լարս մայրուղին, որի երկայնքով անցնում է միակ ճանապարհը Հայաստանից Ռուսաստան, փակ է  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետում կուտակվել է 940 բեռնատար, 60 մարդատար մեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս

Դիտումների քանակը: 4719
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին