Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Զվարթնոց

«Զվարթնոց» օդանավակայան Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզությունում գտնվող  քաղաքացի է հայտնաբերվել։

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Սաեեդ Մ.-ն։ ՀՀ ոստիկանության տարածած հաղարդման համաձայն վերջինս դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության ինտերպոլի կողմից՝ (թմրանյութերի մասին օրենքի խախտում) համապատասխան հոդվածների մեղադրանքով։
Խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ հայտնաբերման մասին արդեն տեղեկացվել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն և դատախաությունը:
Սաեեդ Մ.-ն ներկայումս ձերբակալվել է:

Դիտումների քանակը: 4821
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին