Հունաստանից Հայաստան մարդասիրական օգնության 2-րդ ինքնաթիռն է ժամանել

FB_IMG_1610214433368

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Այսօր` հունվարի 9-ին, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ օգնության երկրորդ ինքնաթիռը վայրեջք է կատարել Հայաստանում։ Այն ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, բժշկական պարագաներ, հագուստ և սնունդ։

Օգնությունը նախատեսված է պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար:

Ինքնաթիռը Հայաստանում դիմավորեցին ՀՀ ԱԳՆ և Հայ օգնության միության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամանած հումանիտար օգնություն տեղափոխող  ինքնաթիռը ներառում էր առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ։

Դիտումների քանակը: 4139
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին