Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են Արցախի հակամարտության կարգավորմանը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը ի թիվս մի շարք հարցերի անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «այդ թվում` կրակի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեության համատեքստում»:

Երկկողմ համաձայնություն ձեռք բերվեց շարունակել երկխոսությունները և ամրապնդել ձեռք բերված կապերը:

Դիտումների քանակը: 4301
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին