Գերիների, Արցախի կարգավիճակի և Մինսկի խմբի ակտիվացման հարցերին Այվազյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ում

Այվազյան

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց, որ վստահության մթնոլորտը վերականգնելու համար անհապաղ պետք է լուծում տրվի ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։

«Որպեսզի տարածաշրջանում ձևավորվի կայունության, անվտանգության և խաղաղության մթնոլորտ, ապա պետք է ԼՂ կարգավիճակի, ինչպես նաև ռազմագերիների հարցը լուծվի»,–հայտարարել է նախարարը։

Նրա խոսքով` գերիների վերադարձի հարցը բավական հնչեղ է դարձել միջազգային ասպարեզում, և ակնհայտ է, որ միջազգային ճնշումն օրեցօր ավելանում է, որը խնդրի լուծման հավանականությունն ավելի է մեծացնում։

Այվազյանն ընդգծեց Ադրբեջանի հակասական պահելաոճը, երբ նա մի կողմից ուզում է տպավորություն թողնել, թե հակամարտությունն ավարտվել է, և պատրաստվում են խաղաղության, իսկ մյուս կողմից իր քայլերով ճիշտ հակառակն է ապացուցում։

Նախարարը նաև հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահների հետ տարբեր պարամետրերի մասին քննարկումներ են գնում և նա չի բացառում, որ ոչ հեռավոր ապագայում կլինեն նաև հանդիպումներ և համանախագահների այցը Հայաստան։

ԱԳ նախարարը հավելեց նաև, որ այս նոր իրավիճակում մենք` այսինքն ողջ տարածաշրջանում ավելի քան երբևէ կարիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության:

Դիտումների քանակը: 4147
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին