Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Այվազյանի և Բայրամովի հետ

ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, որից հետո` Դրիանի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է կայացել նաև Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ։

«Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը», – նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, որին ի պատասխան Ջեյհուն Բայրամովն «ընդգծել է սահմանային լարվածության չափազանցության և քաղաքականացման անթույլատրելիությունը և նման հարցերի լուծման կարևորությունը բանակցությունների միջոցով»։

Դիտումների քանակը: 4352
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին