Ադրբեջանական աղբյուրը հայտնում է հայ զինվորի մահվան մասին

Ադրբեջանական @military_az տելեգրամ ալիքը հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության իրենց աղբյուրներից տեղեկություն են ստացել, որ սահմանին հայ զինվոր է սպանվել։ Աղբյուրը վստահեցնում է, որ կրակել են հայկական կողմից։

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:15-ին Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի և հայկական Վազաշեն գյուղերի մերձակայքում։ Համաձայն հաղորդագրության զինվորի մարմինը դեռ երկու դիրքերի արանքում գտնվող չեզոք գոտում է:

Այս պահի դրությամբ հայկական պաշտոնական կառույցները դեռ չեն արձագանքել։

Դիտումների քանակը: 4537
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին