Մենք ցանկանում ենք խաղաղություն հաստատվի այս տարածաշրջանում. Մոհամմադ Զարիֆ

Զարեհ

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր` մայիսի 26–ին, ժամանել է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

Նա իրանցի գործընկերոջ հետ խոսել է Հայաստանի սահմաններին` մասնավորապես, Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին, նշել, որ գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։

Իրանի ԱԳ նախարարն արդեն հանդիպել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ժամանակ Զարիֆը հույս է հայտնել, որ համավարակի ավարտից հետո կողմերը կկարողանան տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնել։

«Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչպես նաև Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար։ Լավ համաձայնություն է ձեռք բերվել։ Եվ հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում: Սա այն կարևորությունն է, որ մենք տալիս ենք երկկողմ հարաբերություններին։ Ռազմավարական շատ երկխոսություն եմ ունեցել Հայաստանի գործընկերների հետ և առաջին իսկ պատեհ առիթով մեր ներկայացուցիչը, մեր բանակցողը կգա Հայաստան ու կշարունակի այդ երկխոսությունը», — նշել է վերջինս հավելելով, որ շատ կարևոր հարցեր կան և՛ երկկողմ, և՛ տարածաշրջանային շրջանակում, որին պետք է հետամուտ լինել:

«Մենք ցանկանում ենք խաղաղություն հաստատվի այս տարածաշրջանում: Եվ միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ճգնաժամերի խաղաղ լուծման մասին, Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ կարևորում է միջազգային իրավունքին հարգանքով վերաբերվելը: Այս շրջանակում վերջին սրացումները լուծելու նպատակով, մեր երկրից երեք այց է իրականացվել Հայաստան», — իր խոսքում նշել է ԻԻՀ արտգործնախարարը։

Հիշեցնենք` Իրանի արտգործնախարարը  Հայաստան այցելելուց առաջ երեկ` մայիսի 25–ին, եղել է Ադրբեջանում։

Դիտումների քանակը: 4061
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին