Իրանը ՀՀ-ի համար կարևոր գործընկեր է. Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ ս.թ. հունվարի 31-ին Թեհրանում Կարդալ ավելին

Հանգամանալից անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. ՀՀ ԱԳՆ

Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կարդալ ավելին

Օրակարգում հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցն էր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին Կարդալ ավելին

Հայաստանի միջոցով կարելի է դուրս գալ համաշխարհային շուկա. Ալի Ռասուլիան

Հայկական շուկան Իրանի՝ սննդամթերքի և տնտեսական պարագաների արտադրմամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկությունների համար լավ հնարավորություն է: IRNA գործակալությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Իրանի հանքերի, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալի Ռասուլիանը։ «Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և կարող է իրանական ապրանքների համար տարացիկ ուղի լինել դեպի Ռուսաստան և հաշվի առնելով նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ անգամ դեպի եվրոպական երկրներ: Այս երթուղով կարելի է ապրանքներ, մեքենաշինական սարքավորումներ, ինժեներական և տեխնիկական ծառայություններ արտահանել»,- նշել է նա: Ռասուլիանը շեշտել է, որ պետք է օգտվել ստեղծված հնարավորությունից և ներկայություն ապահովել հայկական շուկայում, քանի դեռ իրենց մրցակիցները դա չեն արել: Ըստ պաշտոնյայի՝ հայկական շուկայում ներկայություն ունենալով, Հայաստանի միջոցով հնարավոր կլինի դուրս գալ համաշխարհային շուկա: Թեմայի առնչությամբ IRNA-ն զրուցել է նաև Հայաստանում իրանական ցուցահանդեսի կազմակերպիչներից Հասան Մորթաջի հետ: Վերջինս ընդգծել է, որ հունիսին Երևանում կայացած ցուցահանդեսը լավ է ընդունվել: Նա նշել է, որ Հայաստանը մաքսատուրքի ցածր դրույքաչափերով կարող է ապրանքներ արտահանել Կանադա, և Իրանը կարող է օգտվել այդ հնարավորությունից ու Հայաստանի միջոցով իրանական ապրանքները արտահանել Հյուսիսային Ամերիկայի երկրներ: Այս համատեքստում նա նաև կարևորել է իրանական ապրանքների որակի բարձրացման անհրաժեշտությունը:

Պատերազմը չի ավարտվել, չկա պայմանագիր, չկա խաղաղություն. ՀՀ նախագահ

Նուր-Սուլթանում կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կարդալ ավելին

ՀՀ-ն և Կուբան քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարները

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մարտի 8-ին հեռախոսազրույց ունեցավ Կուբայի Հանրապետության արտգործնախարար Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ: Կարդալ ավելին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են հայ-ղրղզական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները

Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Կարդալ ավելին

Ներմուծման մաքսատուրքերի աճը 0,5 տոկոսով կազդի գնաճի վրա․ Տեսանյութ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գնահատել է 2020 թ․-ի հունվարի 1-ից երրորդ (ոչ ԵԱՏՄ) երկրներից ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության արդյունքում ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա, որը կկազմի 0,5 տոկոսային կետ։ Կարդալ ավելին

Երևանում կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը․ Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվում է Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում։ Կարդալ ավելին