Սարգիս Ստեփանյանը` աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, զինհաշմանդամ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2023 թվականի պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Այդ մասին  հայտնում են ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Ստեփանյանը հանդես է եկել 80 կգ քաշայինների կարգում և ձախ ձեռքով հաղթանակ է տարել վրացի Լաշա Միկավայի նկատմամբ։ Աշխարհի 25-րդ առաջնությունն անց է կացվում Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Հայաստանի հավաքականը մրցումներին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու տարբեր բարերարների աջակցությամբ։ Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 25-ին և ընթանալու է մինչև սեպտեմբերի 3-ը։

Ռուսաստանն առաջարկում է՝ Հայաստանն առարկում

Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ արտասահմանյան առցանց խանութներից ծանրոցների ներմուծման արժեքը 20 եվրոյի իջեցնելու համար՝ սկսած 2022 թվականից: Կարդալ ավելին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Կարդալ ավելին

Ղազախստանում «Bek Air» ավիաընկերությանը պատկանող մարդատար ինքնաթիռի վթար է տեղի ունեցել

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ղազախստանի Հանրապետությունում «Bek Air» ավիաընկերությանը պատկանող մարդատար ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Կարդալ ավելին