Սարգիս Ստեփանյանը` աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սարգիս Ս

Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, զինհաշմանդամ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2023 թվականի պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Այդ մասին  հայտնում են ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Ստեփանյանը հանդես է եկել 80 կգ քաշայինների կարգում և ձախ ձեռքով հաղթանակ է տարել վրացի Լաշա Միկավայի նկատմամբ։

Աշխարհի 25-րդ առաջնությունն անց է կացվում Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Հայաստանի հավաքականը մրցումներին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու տարբեր բարերարների աջակցությամբ։

Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 25-ին և ընթանալու է մինչև սեպտեմբերի 3-ը։

Դիտումների քանակը: 3896
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին