ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է

ՄԱԿ

Այսօր առավոտյան ՄԱԿ-ի առաքելության երկրորդ խումբն անցել է Աղդամով [Ակնա] և շարժվել է Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները: Խմբի կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ»,- հաղորդում է աղբյուրը:

Ըստ գործակալության՝ հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելությունը, Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևայի գլխավորությամբ, մեկնել է Արցախի Հանրապետություն և զեկույցում էթնիկ զտումների մասին որևէ նշում չի կատարել` անկախ այն փաստից, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՀ-ից բռնի տեղահանվել էր 100 632 մարդ։

Հատկանշական է, որ համաձայն աղբյուրի, հոկտեմբերի 1-ին մեկնած առաքելությունը Ստեփանակերտում հանդիպել է տեղի բնակչության հետ և ծանոթացել առողջապահության և կրթության ոլորտներում տիրող իրավիճակին, երբ նշված պահի դրությամբ մայրաքաղաքում ընդամենը մի քանի տայնյակ բնակիչ էին մնացել։

Դիտումների քանակը: 3839
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին