Սամվել Շահրամանյանը պետնախարար է նշանակվել

Հրաժարական

Արցախի Հանրապետության պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, որին տրվել են լայն լիազորություններ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

«Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Նախքան այդ Արցախի նախագահի հրամանագրով ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Արայիկ Հարությունյանը հայտնել էր նաև, որ վաղն Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին է ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից իր հրաժարականի դիմումը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունները կայացել են 2020 թվականի գարնանը։

Հավելենք նաև, որ Արայիկ Հարությունյանը 2017-2018 թվականներին եղել է Արցախի պետնախարար։

Եվ վերջապես Արայիկ Հարությունյանը 2007-2017 թվականներին զբաղեցնում էր ԱՀ վարչապետի պաշտոնը։

Դիտումների քանակը: 3792
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին