Ադրբեջանցիները թիրախային կրակոց են արձակել հայ զինվորի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

FB_IMG_1684510645929

Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով»,- նշում է աղբյուրը:

Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կից լուսանկարում ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն է:

Ադրբեջանցիները թիրախային կրակոց են արձակել հայ զինվորի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը նաև Արցախի Հանրապետությունում` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի հատվածում։ Թշնամին կրակել է այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Իսկ Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինուժը կիրառել է ՀԱՆ-17 նռնականետ։

Դիտումների քանակը: 3813
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին