Հայաստանի սրընթաց սպառազինվելը նոր սպառնալիք է. Ալիև

ալիև

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հնդկաստանի նորանշանակ դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ալիևը կրկին պնդել է, թե Հայաստանում գործում են «ռևանշիստական ուժեր, որոնք դեռևս տարածքային հավակնություններ ունեն»։

«Խոսելով այն մասին, որ Հայաստանի սրընթաց սպառազինվելը նոր սպառնալիքներ է ստեղծում, պետության ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ պետք է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնի», — հայտնում է պաշտոնական Բաքուն:

Աղբյուրի համաձայն, Ալիևը պնդել է՝ Հայաստանի այդ քաղաքականությունը «կարող է հանգեցնել տարածաշրջանի համար նոր սպառնալիքների»։

Դիտումների քանակը: 3891
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին