Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայերին պաշտպանելու կոչով է անում

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է Ադրբեջանի ցեղասպանական հռետորաբանությամբ, հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթներից հետո, որտեղ նա կրկնել է Հայաստանի վրա հարձակում գործելու սպառնալիքները: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Լեմկինի ինստիտուտի թվիթերյան միկրոբլոգում։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության կողմից հատուկ ցեղասպանական հռետորաբանության օգտագործումը», — նշված է հայտարարության մեջ։

Ինստիտուտը կոչ է անում, որ միջազգային հանրությունը նույնպես դատապարտի Ադրբեջանի հռետորաբանությունը և պաշտպանի հայերին։

Տարածված հաղորդագրության մեջ Լեմկինի ինստիտուտը որպես օրինակ է բերում Ալիևի այն խոսքերը, թե հայերին «ողբերգություն է» սպասվում, կամ թե «Ադրբեջանի համբերությունը սպառվում է»:

Ինստիտուտը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս հռետորաբանության վրա՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանությունից խուսափելու համար:

Հավելենք, որ ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը օգոստոսիկն ևս անդրադարձել էր Ադրբեջանի հայատյաց պահվածքին` կոչ անելով միջազգային և պետական ​​մարմիններին վերահսկել Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան գաղափարախոսությունը և գործելակերպը, ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու հայ ժողովրդի դեմ ուղղված իրենց ցեղասպանական սպառնալիքները և ամրապնդելու հայերի և հայկական ինքնության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և հայկական Սփյուռքում։

Հիշեցնենք, որ Ալիևը օրեր առաջ դիմելով Հայաստանի ղեկավարությանը` հայտարարել էր, որ 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո երկու տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միայն ուժեղացել են և կարող են կրկնել հարձակողական գործողությունները տարածաշրջանում: Ընդ որում` նա հիշեցրել է «Զանգեզուրի միջանցքի» մասով հայերի հանձնառության մասին և կշտամբել, որ նրանք մինչև հիմա իրենց զորքերը դուրս չեն բերել «ադրբեջանական տարածքից»։

Դիտումների քանակը: 3855
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին